
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական մանդատի համաձայն` հոկտեմբերի 10-ին դիտարկում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի Զինված Ուժերի շփման գծում` Ակնայի (Աղդամ) շրջանում: Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և գրասենյակի աշխատակից Պիտեր Քին: