
Հեկտեմբերի 9-ին՝ ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 37 տան տանիքը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է ոչ բնակելի փայտյա տնակ (մոտ 18 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.04-ին: