ԱՄՆ-ը պատասխանում է Ադրբեջանի քննադատություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄՆ-ն համակ ուշադրությամբ հետևում է գործընթացներին, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում, ու մեկնաբանում է հարցերը, որոնք անհանգստություն են հարուցում: Այդ մեկնաբանությունները կարող են հնչեցվել ինչպես մասնավոր հանդիպումների, այնպես էլ հրապարակավ կերպով»:

Այս մասին, ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնը», ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ՝ մեկնաբանելով ադրբեջանական կառավարական ու պաշտոնական լրատվամիջոցներում հաճախակի դարձած ԱՄՆ քննադատությունները:

«Մենք ողջունում ենք երկխոսությունը, կարծիքների փոխանակումն ու կառուցողական քննադատությունը: Միևնույն ժամանակ մենք չենք դիտարկում կատարվող իրադարձությունների վերաբերյալ արտասահմանյան կառավարությունների համակ ուշադրությունն ու մեկնաբանությունները որպես մեր ներքին գործերի մեջ խառնվել»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Հավելենք, որ ավելի վաղ մի շարք ադրբեջանական պաշտոնական ԶԼՄ-ներ մի շարք հրապարակումներ են կատարել, որոնցում քննադատվում է ԱՄՆ քաղաքականությունը:




Լրահոս