Արդեն մի քանի օր է` Թուրքիայում բնակվող մոտ երեք տասնյակ ասորիներ հացադուլ են անում երկրի հարավ-արևելքում գտնվող Միդյաթ քաղաքում: Նրանք շարունակում են պահանջել ճանաչել 1915 թվականին հայերի կոտորածին զուգահեռ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից իրականացված ասորիների ցեղասպանությունը:
Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ հացադուլի նպատակն է 1915-ին իրականացված ցեղասպանության վրա հանրային ուշադրությունը կենտրոնացնելը: համոզված են` այն, ինչ տեղի ուենցավ ասորիների, հայ ժողովրդի, Պոնտոսի հույների հետ, ցեղասպանություն էր: Ասորիների զանգվածային կոտորածները իրականացվել են Հայոց ցեղասպանությանը զուգահեռ:
«Ակօս»-ի տեղեկություններով, սակայն ասորիներն իրենց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավը բավական ուշ են սկսել: Հիշատակի առաջին միջոցառումները կազմակերպվել են 1998 թ. Շվեյցարիայում: Մինչ օրս ասօրիների հետ 1915 թվականին կատարվածը որպես ցեղասպանություն ճանաչել է աշխարհի միայն երկու պետություն` Շվեդիան և Հայաստանը: