
Երևանում շարունակվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Ելույթ ունեցավ նաև Չեխիայի խորհրդարանի փոխնախագահ Զդենեք Շկրոմախը: Նա հայտարարեց` Չեխիան հայ ժողովրդի կողքին է:
«Շատ հինավուրց ազգ է հայ ժողովուրդը, և այս տարածքում ապրում է երկուսուկես հազարամյակ: Առաջինը ձեր ազգն ընդունեց քրիստոնեությունը, դա դարձավ կարևոր եվրոպական պատմության համար:
Ոմանք փորձում են վերաձևել պատմությունն ու կրկնել այն, ինչը լավ չէ: Հայոց ցեղասպանությունը հիշելն այսօր շատ կարևոր նշանակություն ունի աշխարհում, հոլոքոսթը ևս հիշում եմ: Մենք պատմությունից պետք է դաս քաղենք, որպեսզի այն չկրկնվի: Չեխիայի հանրապետությունը հարգանքի տուրք է մատուցում այդ իրադարձություններին»,-նշեց նա: