
Այսօր Փոստի համաշխարհային օրն է (World Post Day):
Տոնը նշվում է Համաշխարհային փոստային միության 14-րդ համաժողովի որոշմամբ՝ միության հիմնադրման օրը: 1874թ. հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում 22 երկրի ներկայացուցիչներ ստորագրեցին Բեռնի պայմանագիրը, որը դրեց Փոստային գլխավոր միության հիմքերը: 1878թ. միությունը վերանվանվեց ու սկսեց կոչվել Փոստային համաշխարհային միություն, որն այսօր ներառում է 189 երկիր: Ամբողջ աշխարհում, սկսած հոկտեմբերի 9-ից, անցկացվում է Նամակի միջազգային շաբաթը: Ներկայում ամբողջ աշխարհում տեղի է ունենում փոստային կապի բարեփոխման գործընթաց: Աշխարհում առաջին փոստային նամականիշները հայտնվել են Անգլիայում 1840թ: