Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ իր մոտ հյուրընկալելով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին ու «Մերձավոր Արևելք» հիմնադրամի նախագահ Շանթ Մարդիրոսյանին` «100 տարի անց Հայոց ցեղասպանության հիշողությունները դեռևս պահպանվում են» խորագրով հաղորդման ընթացքում:
Հաղորդման ժամանակ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության խնդիրն է` պայքարելու անպատժելիության դեմ, ընդդեմ մարդկության հետագա հանցագործությունների: Ամենակարևոր հաղորդագրությունն այն է, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:
Իր հերթին Շանթ Մարդիրոսյանը շեշտել է Հռոմի պապի` Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն անվանելու կարևորությունը:
Հավելենք, որ հաղորդման ընթացքում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ կադրեր: