
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
2012 թ. հոկտեմբերի 10-ից գործարկվելու է “Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում (Դիլիջան քաղաքի վարչական տարածքում) նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: