
Երեւանում, հոկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Էրեբունիի փողոցում թիվ 73 երթուղու “ԳԱԶԵԼ-32213” մակնիշի միկրոավտոբուս է բախվել “Ռենո” մակնիշի տրոլեյբուսին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով “ԳԱԶԵԼ-32213”-ի 2 ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: