«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում այսօր ելույթ ունեցավ նաև Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Էզաբելլա Դինգիզյանը: Նա նշեց, որ Երևանում ընթացող այս ֆորումը չափազանց կարևոր է իր համար՝ և՛ որպես Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ, և՛ որպես վերապրողի ժառանգորդ:
Նա հիշեց իր տատի պատմությունը, ում անվանել են Իզաբելլա (իրեն էլ անվանել են հենց ի պատիվ տատի), և պատմեց, որ տատիկը 1915 թվականին 12 տարեկան է եղել, ստիպված հազարավոր հայերի հետ անցել է անապատի դժվարին, տառապալի ճանապարհը:
«Նա կորցրեց իր ամբողջ ընտանիքին: Հասավ Բաղդատ, որտեղ ապրում էր որպես որբ: Այնուհետև հանդիպեց պապիկիս՝ Աբրահամին, ով իր սեփական պատմությունն ուներ: Իրաքում են ապրել, հետո տեղափոխվել են Շվեդիա: Տատիկս մահացել է 104 տարեկանում է», – նշեց նա:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կդառնա բոլոր ժողովուրդների համար ինքնամտածելու կարևոր տարի», – եզրափակեց նա: