Օրերս Կապանի քաղաքացի Ռ. Ավետիսյանը Վահանավանքի մոտակայքում, անտառում սունկ հավաքելիս, հայտնաբերել է երկնաքար:
Մեզ հետ զրույցում Ավետիսյանի որդին ասաց, որ հայտնաբերված քարը համապատասխանում է երկնաքարին բնորոշ հատկանիշներին.
այն ժանգագույն, մուգ դարչնագույն է, մակերեսին կան ծալքեր, փոսեր, իսկ կողմնացույց մոտեցնելիս սլաքը շեղվում է: Նշենք նաև, որ երկնաքարը հարվածից մասերի է բաժանվել: Ամենամեծ կտորի զանգվածը 80 գրամ է:
Տարվա ընթացքում Երկրի մակերևույթին հազարավոր երկնաքարեր են ընկնում, սակայն դրանցից շատ քչերն են հայտնվում գիտնականների ձեռքում: Այն իրենից գիտական մեծ արժեք է ներկայացնում: Մեզ մնում է միայն հուսալ, որ այս նորությունը հետաքրքրություն կառաջացնի, և համապատասխան հաստատությունները, մասնագետները կարձագանքեն:
Աղբյուրը` VKhapane .ru