Այսօր՝ ապրիլի 23-ի առավոտյան Երևան է ժամանել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն: Նա այսօր երեկոյան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ նախագահելու է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:
Ըստ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքի՝ Արամ Ա-ին կուղեկցեն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության եպիսկոպոսներ ու վարդապետներ։ Արամ Ա Կաթողիկոսն իր հետ բերել է Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներ։
Վեհափառ Հայրապետը սրբադասման արարողությունից անմիջապես հետո, նույն գիշերը վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք, որպեսզի նախագահի ապրիլի 24-ի եկեղեցական արարողությանը վերանորոգված Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանի օծումը: