Ներկայացնում եմ մի երկիր, որի կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ամոթ է. Քերոլայն Քոքս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային համաժողովում այսօր ելույթ ունեցավ նաև Լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նրա ելույթը շատ ազդեցիկ էր, և գրեթե ամեն նախադասությունից հետո դահլիճում ծափեր էին հնչում: Այս ֆորումը պատմական անվանելով՝ նա ասաց.

«Ես ցավում եմ, որ ներկայացնում եմ մի երկրի խորհրդարան, որի կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ես համոզված եմ, որ սա ամոթ է»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ Մեծ Բրիտանիայի երկրներից Ուելսն ու Շոտլանդիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Ծափահարում եմ նրանց ու նաև բոլոր այն երկրներին, կառավարություններին, ովքեր կատարել են այդ քայլը»:

«Եվս մեկ ցեղասպանության փորձ Ադբեջանինն էր, որը ցանկանում էր վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից: Երբ այցելում եմ հայկական Արցախ, ոգեկոչված եմ զգում հայոց ոգով, դուք փյունիկ եք. ոչ միայն ապրում եք, այլև քայքայման փշուրներից ստեղծում եք հոյակերտություն: ԼՂՀ-ն, ինչպես և Կոսովոն, ունի հիմնավոր պահանջ՝ ապրել ազատ Արցախում: Ես հայտնում եմ իմ զորակցությունն Արցախի ժողովրդին»,-ընդգծեց  նա:

Բարոնուհին ասաց, որ պետք է պայքարել ժխտողական քաղաքականության դեմ. «Աստված օրհնի բոլորիդ ու այս սքանչելի ժողովրդին»,- եզրափակեց նա:




Լրահոս