
Բելառուսն աջակցում է «միջազգային իրավունքի շրջանակներում Վրաստանի տարածքային ամբողջականությանը»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լուկաշենկոն նշել է, որ «Բելառուսի դիրքորոշումն այդ հարցի շուրջ մնում է անփոփոխ»: «Հակառակ դեպքում` ես Վրաստան չէի ժամանի»,- հավելել է նա:
Սա երկու երկրների անկախությունից հետո Վրաստան Բելառուսի նախագահի առաջին այցն էր: