
“ԳԱԶ-2410” մակնիշի ավտոմեքենայի վարորդը hոկտեմբերի 8-ին` ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Շիրակի փողոցի թիվ 21 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա Մարգարիտա Աթոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ Ոստիկանության կայքի՝ Մարգարիտա Աթոյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: