Հայտնի չէ, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վաղը` ապրիլի 24-ին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, թե` ոչ, կամ որ ժամին կայցելի:
Armlur.am-ի հետ զրույցում Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ` առաջին նախագահը որ ժամին կայցելի Ծիծեռնակաբերդ:
Վերջինս նաև տեղյակ չէ, թե առհասարակ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 24-ին կայցելի Ծիծեռնակաբերդ, թե` ոչ: «Չեմ կարող ասել: Այդ թեմայով իր հետ չեմ խոսել»,- ասաց Ա. Ավագյանը
Վերջինս հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսը ժամը 17:00-ին է հավաքվելու` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ չի այցելի, քանի որ վիրահատության է ենթարկվել և երկրում չէ: