Հայ և թուրք իրավապաշտպանները համատեղ հռչակագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) անդամներ` Թուրքիայում գործող Մարդու իրավունքների ասոցիացիայի գործադիր խորհուրդը և Հայաստանում գործող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը համատեղ հռչակագիր են ստորագրել:

Այդ հռչակագրով կոչ են արվում Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը բարձրաձայնել և պայքարել նրա համար, որ պատճառված տառապանքները համապատասխան արձագանքի արժանանան, և նպաստեն երկու հասարակությունների միջև հարաբերությունների ստեղծմանը և զարգացմանը։ Երկու երկրներին կոչ է արվում «վավերացնել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել դրա դրույթներին՝ այդպիսով հստակորեն ցույց տալով պատրաստակամությունը պայքարելու միջազգային հանցագործությունների համար անպատժելիության դեմ և երաշխավորելով տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը և խաղաղությունը»։

Հռչակագրի հեղինակները խնդրում են միջազգային հանրությանն աջակցել այս մանիֆեստին, միջնորդ հանդիսանալ թուրքական և հայկական կառավարությունների միջև, որպեսզի ad hoc մեխանիզմներ կիրառվեն` բավարարելու հայերի դեմ իրագործված ցեղասպանության հանցագործության մասին ճշմարտության, արդարադատության և դրա հետ կապված հատուցման անհրաժեշտությունը»։




Լրահոս