Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերը, այսօր ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է հայերի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը:
«Օսմանյան կայսրության ներկայացուցիչները կոտորեցին հայերին, և դա Ցեղասպանություն էր: Մենք տխրում և զայրանում ենք, որ թուրքական խորհրդարանի կողմից ճանաչում դեռ չկա: Մենք՝ գերմանացիներս, 20-րդ դարում մեծ մեղք բարդեցինք մեզ վրա՝ Հոլոքոստը: Մենք բախտ ունեցանք տեսնելու, որ մեզ ներում են, մեզ հետ հաշտվում են և դրա պատճառն այն է, որ մենք քննադատաբար ենք մոտենում մեր անցյալին,», – ընդգծեց նա:
Նրա խոսքով, այն երկիրը, որը հակասում է ժողովրդավարության օրենքներին, չի կարող եվրոպական ընտանիքի մաս կազմել: «Թուրքիան պետք է ընդունի և դատապարտի իր անցյալը»,- եզրափակեց Ալբերտ Վայլերը: