Աշխարհահռչակ հայազգի խառնամարտիկ, քիք-բոքսեր Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) և նրա եղբայր Գևիկ Մուսասին (Մովսեսյան) Հայաստանում են: Մուսասի եղբայրների այցը հայրենիք նախաձեռնել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ` կարևորելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտնի հայրերի այցը Հայաստան:
Ապրելով արտասահմանում, պահպանելով կապերը Հայաստանում՝ Գեղարդը մշտապես համագործակցել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ՝ վստահելով Բանկին իր բանկային հաշիվները, խնայողությունները և այլ կարևոր ֆինանսական գործարքները:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաշվի առնելով իր հաճախորդ-գործընկերոջ՝ Գեղարդ Մուսասիի հետ երկարատև համագործակցությունը և նրա հեղինակությունը սպորտաշխարհում՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հաղորդագրության՝ մեսիջի աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով նախաձեռնել է հայկական արմատներով աշխարհի չեմպիոնի գալուստը Հայաստան:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մշակված միջոցառումների շրջանակում Գեղարդ Մուսասին կայցելի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու նպատակով:
Բանկի նախաձեռնությամբ լրագրողներին ևս բախտ վիճակվեց հանդիպել աշխարհահռչակ քիք-բոքսերի հետ: Հարցին` ո՞րն է Հայաստան գալու նպատակը և ի՞նչ ծրագրեր է նախատեսել այստեղ իրականացնելու, Գեղարդ Մուսասին պատասխանեց. «Եկել եմ երկու օրով: Եկել եմ Երևան, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և նպաստեմ միջազգային ճանաչմանը: Ես հայ եմ հոգով ու սրտով և միշտ ներկայանում են Հայաստանի դրոշի ներքո»:
Իսկ եղբայրը` Գևիկ Մուսասին, նկատեց, որ մենամարտներից մեկի մեկնարկին Հայաստանի դրոշով ներկայանալը խնդիրներ էր առաջացրել, քանի որ կազմակերպիչները հայտարարել էին` եթե ներկայացնում է Հոլանդիան, ապա պետք է դրոշը ևս այդ երկրինը լինի:
Նշենք նաև, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նախաձեռնությամբ, Գեղարդ Մուսասին կայցելի Ծիծեռնակաբերդ:
Հավելենք, որ Գեղարդ Մուսասին հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության միջինքաշային դիվիզիայում։ Ըստ UFC-ի պաշտոնական ցուցակավորումների՝ Մուսասին միջինքաշային կարգի վարկանշային աղյուսակում 7-րդն է։ Ներկայում Գեղարդ Մուսասին հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության միջինքաշային դիվիզիայում։
Խառը մենամարտերի կիսածանր (93 կգ) քաշային կարգում աշխարհի լավագույն մարտիկներից է Հոլանդիան ներկայացնող Գեղարդ Մուսասին (Մովսեսյան)։ Ազգությամբ հայ 27-ամյա մարզիկը ծնվել է Իրանում։ Չորս տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո եղբոր օրինակով սկսել է մարզվել և մասնակցել խառը մենամարտերի։
UFC-ի վարկանիշային աղյուսակում Մուսասին 10-րդն է աշխարհում։ 186 սմ հասակ ունեցող Մուսասին տարել է 34 հաղթանակ, կրել է երեք պարտություն և երկու մենամարտ ավարտել է ոչ ոքի։ Տիրապետում է ձյուդոյի, բռնցքամարտի, քիք-բոքսինգի տարրերի։ Եղել է Cage Warriors-ի չեմպիոն միջին քաշային կարգում, DREAM Գրան պրիի և DREAM-ի չեմպիոն միջին քաշային կարգում և Strikeforce-ի չեմպիոն կիսածանր քաշային կարգում։