
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ին, 11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ից 14-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի՝ քամին կլինի հարավ-արևմտյան 4-9 մ/վրկարագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 12-ն աստիճանաբար կնվազի 3-4, 13-ից 14-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 10-ին, 11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: