Armlur.am-ը պարզեց, որ «Օրիֆլեյմ Քոսմեթիքս»-ը հայտնվելը ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում պարզեցինք, որ Օրիֆլեյմ ՍՊԸ –ի մաքսային ձեւակերպումների մասնագետ Արսեն Ավագյանը դիմել է մաքսային մարմին եւ հայտնել , որ 2015 ապրիլի 10-ին հայտարարագրել է դրոշմապիտակներ կոսմետիկ միջոցների համար, ինչի արդյունքում սխալներ է թույլ տվել:
Արդյունքում մաքսային մարմինը Արսեն Ավագյանի սխալներ թույլ տալու փաստի առթիվ մաքսային կանոնները խախտելու համար արձանագրություն է կազմել ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով `ՀՀ մաքսային սահմանով տեղափոխող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ սխալ հայտարարագիր ներկայացնելը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Արդյունքում նշանակված քննությունից հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը «Օրիֆլեյմ Քոսմեթիքս»-ի մաքսային մասնագետը տուգանվել է 50.000 դրամի չափով: