
Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերելու մտքից: Իսպանական ակումբի նոր տրանսֆերային նպատակն անգլիական «Սթոք Սիթի»-ի դարպասապահ Ասմիր Բեգովիչն է:
Բոսնիա և Հերցեգովիանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 13 միլիոն եվրո: Բեգովիչը 2010-ից է խաղում «Սթոք Սիթիում», որի կազմում մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության 41 խաղի՝ բաց թողնելով 33 գոլ: