
Armlur.am-ը ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկանում է, որ 1941-45թթ. Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված 2015թ. մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին նախապատրաստվելու և մասնակցելու նպատակով ապրիլի 25-ին Մոսկվա կմեկնի ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ: