
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթի խմբագրակազմը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին հատուկ համար է թողարկելու։ Այս մասին հայտնում է շաբաթաթերթի էլեկտրոնային կայքը։
Երկու մասից բաղկացած այս համարը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ շապիկը լինելու է հայերենով, որի վրա գրված է լինելու «Պիտի չմոռնանք և միասին պիտի քալենք դէպի յառաջ»։
Հավելենք, որ երկրորդ մասը թուրքերենով է լինելու և կրելու է «Անվերջ ժխտումն ամենաերկար ցեղասպանությունն է» խորագիրը։ Թերթի այս համարում մի շարք հոդվածներ են տեղ գտել՝ «Ամեն մի հայ մի փաստաթուղթ է», «Ամեն օր… Ապրիլի 24», «Հոլոքոսթը և 1915-ը» և այլն։