ԵԽԽՎ-ի հայտարարությունն աննախադեպ էր. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քարտուղարությունն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տեքստը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն:

Ինչպես ԵԽԽՎ-ից Armlur.am-ին փոխանցեց հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, սա աննախադեպ է, քանի որ այդ հայտարարության տեքստի տակ ստորագրել է 171 պատգամավոր: Զոհրաբյանը նաև նշեց, որ մի քանի տասնյակ պատգամավորներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել նիստին ներկա լինել, էլեկտրոնային տարբերակով են ուղարկել իրենց ստորագրությունը, սակայն ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն` այդ ստորագությունները չեն ընդունվել:

Հայտարարության տեքստը բաց է, և պատգամավորները դեռևս շարունակում են ստորագրել տեքստի տակ:




Լրահոս