
Օրենբուրգի շրջանի զորավարժարանի տարածքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով շուրջ 200 զինծառայող կորած է համրվում,- գրում է Lifenews: Զոհերի և վիրավորների մասին պաշտոնական տվյալներ չկան:
Նշենք, որ այսօր` հոկտեմբերի 9-ին, ՌԴ Օրենբուրգում զորամասերից մեկի մոտակայքում մի քանի հզոր պայթյուններ են տեղի ունեցել: Պայթյունները տեղի են ունեցել բեռնատար գնացքում, որը ոչնչացման ենթական զինամթերք էր տեղափոխում: