Թուրքիան կարող է Ռուսաստանից հետ կանչել իր դեսպանին. Hurriyet

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան դեռևս չի արտահայտել իր դիրքորոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, սակայն, ամենայն հավանականությամբ, բողոքը կոշտ կլինի, գրում է Hurriyet թերթը:

Հրատարակչությունը նշում է, որ Անկարան Մոսկվայից դեռևս հետ չի կանչել իր դեսպանին, սակայն հաշվի առնելով, որ Թուրքիան ավանդաբար կոշտ է արձագանքում Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին, չի բացառվում նաև դեսպանին հետ կանչելու տարբերակը:

Նման իրավիճակ կարող է ստեղծվել նաև Անկարայի ու Բեռլինի միջև, քանի որ ապրիլի 24-ին Բունդեսթագում ակնկալվում է 1915 թ. իրադարձությունների քննարկումը, և չի բացառվում, որ Բեռլինը ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ընդհանուր առմամբ, թերթի տվյալներով, Անկարան վերջին տարիներին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար հետ է կանչել 12 պետություններից իր դեսպաններին:




Լրահոս