Դիետոլոգները կազմել են երջանկության ճաշացուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանացի գիտնականները  կազմել են մթերքների այն ցուցակը, որոնք մարդուն երջանիկ են դարձնում,- գրում է Independent News-ը:
Գիտնականները առաջին հերթին իրենց առաջ խնդիր են դրել օգտագործվող սննդամթերքի և մարդու տրամադրության միջև կապ հայտնաբերել: 
Գիտական աշխատանքի ընթացքում հետազոտողները կազմել են մթերքների ցուցակը, որոնք օգնում են մարդուն երջանիկ զգալ:  Այդ վարկանիշի առաջատար է դարձել տապակած կարտոֆիլը կամ ֆրին: Բրիտանացի դիետոլոգները նշում են, որ այդ մթերքը միշտ համեղ է և սկզբում ախորժակ է բացում, հետո բավարարվածություն է առաջացնում ոչ միայն ստամոքսում, այլև զգացմունքային վիճակում: 
Տապակած կարտոֆիլից հետո գալիս են  քաղցրավենիքները: Շոկոլադը, մարմելադը կամ թխվածքը կարող են բարձրացնել ցանկացած մարդու տրամադրություն: 
Երրորդ տեղում է գտնվում կարմիր կամ սև խավիարը: Այստեղ մեծ դեր է խաղում ոչ թե համային, այլ հոգեբանական փաստը, քանի որ խավիարը ուղիղ կերպով կապում են բարեկեցության հետ:




Լրահոս