
Ռուսաստանցի երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնանում է հայ տղամարդու հետ: 50-ամյա երգչուհին սկսել է չթաքցնել 36-ամյա Դավիթ Վարդանյանի հետ իր հարաբերությունները: Ի դեպ, երգչուհին գործարար Դավիթի հետ հանդիպել է 4 տարի առաջ Երևանում տեղի ունեցած մի երեկույթի ժամանակ:
Ինչպես պատմել են Սվիրիդովայի ընկերները, Վարդանյանը շատ արագ է լեզու գտել երգչուհու որդիների` 29-ամյա Վասիլիի և 8-ամյա Գրիշայի հետ, իսկ Սվիրիդովան` Դավիթի 15-ամյա որդու` Վարդանի հետ: Ասում են, որ զույգը պլանավորել է ամուսնանալ կովկասյան բոլոր ավանդույթների համաձայն նվազագույնը 5 կամ 600 հյուրերի հետ միասին: