Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը` ուղիղ միացմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի է ունենում  Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Դրա շնորհիվ վերականգնվում է հայ եկեղեցու սրբադասման կարգը և շարունակական է դառնում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման գործընթացը:

Հարկ է նշել, որ Հայ Եկեղեցին Ցեղասպանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի և հայրենիքի: Եկեղեցին նահատակների զոհաբերությունը որպես հավաքականություն է ընդունում` առանց առանձնացնելու նրանց հոգևոր սխրանքը, ովքեր մեկ ընդհանրական և հավաքական անունով անանուն մարտիրոսացան»:

Արարողությանը կարող եք հետևել Azatutyun.am-ի ուղիղ եթերում:




Լրահոս