Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ համերգ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին Փարիզի աշխարհահռչակ Châtelet թատրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ 100-ամյակին նվիրված մեծ համերգ, որտեղ հավաքված էին աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայ երաժիշտներ և երգիչներ, այդ մասին Փարիզից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը: Համերգը կազմակերպված էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Համերգի կազմակերպիչն էր Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը: Գլխավոր հովանավորներն են Տեր և Տիկին Սարկիս Բեդրոսյանները: Համերգը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Հայաստանում ՝ Արմենիա հեռուստաընկերության միջոցով: Ապրիլի 24-ին համերգի կրկնությունը կցուցադրվի ֆրանսիական France 2 և Արմենիա հեռուստաընկերությունների եթերում:

7

6

5

4

3

2

1

 




Լրահոս