
Ոստիկանության Էրեբունիի բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 8-ին, ժամը 17.35-ին, Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտից բերման է ենթարկվել 37-ամյա Արսեն Մ.-ն, ով այս տարվա մարտի 23-ից ՌԴ Սախայի հանրապետության իրավապահների կողմից գտնվում էր հետախուզման մեջ: