Շքանշանների հանձնում` Մայր Աթոռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն:
 
Հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին մատուցած ծառայությունների և վաստակի համար  Հայ Եկեղեցու “Սուրբ Ներսես Շնորհալի” պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Սաբիր Ստեփանյանին և Մանուկ Վարդանյանին:
 
Հանդիսությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, վերստին շնորհավորելով շքանշանակիրներին, անդրադարձավ նրանց նվիրյալ ու ազգօգուտ գործունեությանը և մաղթեց, որ Բարին Աստված Իր հանապազ օրհնության ներքո միշտ քաջառողջ ու երջանիկ պահի նրանց` առաջնորդելով եկեղեցաշեն ու հայրենանվեր նորանոր իրագործումների:     




Լրահոս