
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի խորհրդանշական հավաքականը: Խորհրդանշական հավաքականում ամենաշատ ներկայացուցիչ ունի Մյունխենի «Բավարիա»-ն՝ 4 ֆուտբոլիստ:
Դարպասապահ. Յան Օբլակ («Աթլետիկո»):
Պաշտպաններ. Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»), Խուան Բերնատ («Բավարիա»), Խորդի Ալբա («Բարսելոնա»):
Կիսապաշտպաններ. Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Ժոֆրեյ Կոնդոգբիա («Մոնակո»), Խամես Ռոդրիգես («Ռեալ»):
Հարձակվողներ. Նեյմար («Բարսելոնա»), Չիչարիտո («Ռեալ»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»):