Տաքսիստները կրկնակի վճար են պահանջում. ով է իրավիճակի տերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանում տաքսիների մի մասը հաճախորդներին սպասարկում է սովորականից կրկնակի թանկ գնով: Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը Երևանի Արամի փողոցում ականատես է եղել տաքսիստների կողմից կատարվող ամենաթողության:

Մասնավորապես` քիչ առաջ մեր թղթակիցը Արամի փողոցում փորձել է տաքսի նստել: Սակայն, տաքսիստը անակնկալ կերպով հայտարարել է, որ այսօր սպասարկում են սովորականից ավելի թանկ կամ այլ կերպ ասած` VIP ծառայություն են մատուցում: Բայց պետք է նշել, որ տաքսին VIP չափանիշներին բնավ չէր համապատասխանում:

Սովորաբար Կենտրոնից Մալաթիա-Սեբաստիա համայնք տաքսիները տեղափոխում էին 1000-1300 դրամով, բայց այսօր այն դարձել է 2000 դրամ և ավելի: Դժվար չի լինի պատկերացնել, թե հայ տաքսիստները ինչպես են «վարվում» Հայաստան այցելած զբոսաշրջիկների հետ:

Հարց է առաջանում` ո՞վ է վերահսկելու այս իրավիճակը, երբ  ոչ աշխատանքային օր է և Տրանսպորտի ու կապի նախարարությունը հանգստի մեջ է:




Լրահոս