Սամվել Կարապետյանից պահանջում են եկեղեցու փոխարեն գործարան կառուցել. ինչպես է նա արձագանքում քննադատություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը, որն իրականացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եկեղեցին կառուցվում է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի բարերարությամբ, նախագծի հեղինակն է ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Սամվել Կարապետյանի` եկեղեցի կառուցելու հայտարարությունը քննադատության առիթ է դարձել: Նշվում է, որ Ս. Կարապետյանը նույն գումարով կարող էր ՀՀ-ում գործարան հիմնել, որտեղ բազմաթիվ մարդիկ կաշխատեին կամ էլ այդ գումարով բարերարը կարող էր օգնություն ցուցաբերել հայոց բանակին` տեխնիկա գնելով:

Armlur.am-ը փորձել է Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մամլո պատասխանատու Զառա Աճեմյանից պարել, թե այդ հարցում ի՞նչ տեսակետ ունի Ս. Կարապետյանը: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այդ խոսակցությունները: Դրանք ասեկոսեներ են: Եթե այդ մարդիկ նման բաներ են խոսում, ապա նախեւառաջ պետք է ուսումնասիրեին, թե ինչեր է արել Կարապետյանը Հայաստանում: Նա շատ վաղուց զարգացնում է Հայաստանի տնտեսությունը` օրինակ Տաշիր քաղաքում այս պահին գործարան է գործում: Թող ուշադիր ուսումնասիրեն, թե ինչ է անում պարոն Կարապետյանը Հայաստանի համար, իսկ նա մեծ բան է անում»,-հայտարարեց մեր զրուցակիցը:




Լրահոս