
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ պետական գնումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի քանի բուժհաստատություններ մի շարք խախտումներ եւ չարաշահումներ են թույլ տվել: Օրինախախտների թվում է նաեւ Նորագավիթի պոլիկլինիկան, որը մրցույթ չի հայտարարել դեղերի ձեռքբերման համար, այսինքն՝ դա իրականացվել է օրենքի խախտումներով: Բուժհաստատությունները մի շարք դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ գործարքներ են կնքել, ինչի արդյունքում պետական միջոցների անարդյունավետ օգտագործում է եղել: Ըստ ամենայնի, հենց այսօր կհրապարակվեն մյուս բուժհաստատությունների անունները, որոնք եւս խախտումներ ու չարաշահումներ են թույլ տվել: