ԱԺ ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ մինչ օրս դեռ փորձում են պարզել, թե ովքեր են դեմ քվեարկել ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը: Կուսակցության ներսում խոսակցություն կա, որ այդ «համարձակները» եղել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ամենամտերիմ եւ վստահելի մարդիկ: Դեմ քվեարկողների շարքին է դասվում Արգամիչի հորաքրոջ աղջիկը՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե նման բան չկա, եւ իրականում ինքը կողմ է քվեարկել:
Իսկ հաշվիչ հանձնաժողովի անդամները նշում են, որ քվեատուփը բացելիս իրենք հասկացել են, որ դեմ էին քվեարկել նրանք, ովքեր վերջում էին մասնակցել քվեարկությանը: «Ժողովուրդ»-ի դիտարկումներով՝ քվեարկության վերջին րոպեներին քվեատուփին է մոտեցել նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանը: Սակայն պատգամավորը խուսափեց անկեղծանալ. «Փակ-գաղտնի քվեարկություն է եղել, ես չեմ էլ հիշում, թե երբ եմ քվեարկել, անկեղծ չեմ հիշում»:
ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ