10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ երեկվա նիստի ժամանակ հայտարարվեց, որ պատգամավորները իրենց աշխատավարձերից որոշակի գումար կփոխանցեն սիրիահայերին օգնելու համար: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ շտապեց հայտարարել, թե ՀՀԿ-ն այդ գումարն արդեն փոխանցել է: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սիրիահայերին օգնելու համար առաջինը ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի պատգամավորներն են գումար փոխանցել: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից տեղեկացանք, որ որոշել է «յուրաքանչյուրս 10 հազար դրամ՝ ընդհանուր 60 հազար փոխանցենք «Օգնի՛ր եղբորդ» հիմնադրամի հաշվին»: Իսկ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը դժվարացավ նշել. «Որոշում կայացրինք, որ ինչ-որ տոկոս պահեն, բայց հաստատ գումարը ես չեմ կարող ասել»:




Լրահոս