
Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել թիմը, հաղորդում է Football Italia-ն:
Նշվում է, որ իտալական ակումբը մտադիր է վաճառել Շաքիրիի տրանսֆերը և գնել նոր ֆուտբոլիստի: «Ինտեր»-ը նաև դժվար թե կարողանա մասնակցել գալիք մրցաշրջանի Եվրագավաթներին, որի պատճառով, Շաքիրին անձամբ կցանկանա լքել Իտալիան: