«Պատգամավորների հետ աշխատանքի ընթացքում էլ շատ բան եմ սովորում նրանցից: Բոլոր դեպքերում էլ հետաքրքիր է շփվելը, եթե տիրապետում ես հաղորդակցման հմտություններին»:
ՀՀԿ-ն հատընտիր պատգամավորների է բերում խորհրդարան: Այս տիկինը, որի համար տղամարդու իդեալը Գեւորգ Մարզպետունին է, «կաշվից դուրս եկավ»՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակում հայտնվելու, հետեւաբար ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու համար: Բայց դրանից առաջ հարկ չի համարել իրեն «նեղություն տալ»՝ ծանոթանալու պատգամավորի գործառույթներին: Ավելին, բարձրաձայն ասում է, թե ԱԺ-ում նոր բաներ է սովորում պատգամավորներից: Թեեւ զարմանալու ոչինչ չկա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ այդ աթոռին նստելուց հետո մի քանի ամիս անց հասկացավ, որ պետք է օրենքներ կարդա: