Ֆրանսաբնակ հայերի ջանքերով Ֆրանսիայի ժամանակով այսօր ժամը 19:15 ին ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ղողանջել են Ստրասբուրգի մայր տաճարի զանգերը և սկսվել հոգեհանգստի արարողությունը:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ ավարտված միջոցառմանը հնչել է նաև հայկական դուդուկը։ Մասնակիցների թվում եղել են ինչպես ֆրանսահայեր, այնպես էլ ֆրանսիացիներ, զբոսաշրջիկներ։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ-պատգամավորները:
Հավելենք, որ Ստրասբուրգի Կատեդրալը համարվում է այդ քաղաքի ամենագեղեցիկ ու սիրված վայրերից մեկը: Տաճարում ու դրա շուրջ մշտապես մեծ թվով զբոսաշրջիկներ կան: