
«Դեռ 2008թ-ին մենք ասում էինք, որ չենք վաճառում, սակայն թերթերը, միեւնույն է, գրում էին, թե ինչ-որ մեկն ուզում է գնել: Արդյունքում ստացվում են հիմարություններ, որոնց պարզապես չես ցանկանում պատասխանել, որովհետեւ պատասխանելու բան չկա»:
Ավելի մեծ հիմարություն վերջին շրջանում չէինք լսել: Բազմաթիվ բիզնեսներ կառավարող ղարաբաղցի օլիգարխը ցանկանում է որեւէ կերպ «սխալ հանել» մամուլին, որտեղ գրվել է, որ Բաղդասարովն «Արմավիա»-ն վաճառում է, բայց անգամ դա չի կարողանում պատվով կատարել: Ավելին, հաստատում է մամուլի հրապարակումների իսկությունը: Մինչդեռ լավ կլիներ, որ պարոն գործարարը ավելի ազնիվ գտնվեր ու ասեր, որ պարբերաբար «Արմավիա»-ի գործերը ձախողելու ժամանակ այն վաճառելու խնդիր իր առջեւ դրվել է, պարզապես ինքն ամեն անգամ խնդրել է սպասել՝ ասելով, թե վարկ եմ վերցրել, լավ կլինի: