Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակություններից մեկի ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է KP-ի թղթակից Դմիտրի Սմիրնովը:
Նա հայտնել է, որ պատվիրակության մի մասն ու լրագրողների փոխադրող ինքնաթիռը ենթարկվել է կայծակի հարվածի, սակայն հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել: