
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, իսկ անձամբ Վ. Պուտինն արդեն գտնվում է Երևանում։ Armlur.am-ի թղթակիցը նկատել է Մաշտոցի պողոտայով ընթացող շուրջ 30 ավտոմեքենաներով ավտոշարասյուն, որոնց վրա եղել է ՌԴ դրոշը։
Վլադիմիր Պուտինը ժամանել է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Բացի այդ, Երեւանում նա հանդիպում է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Չի բացառվում նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպում։