Երեկ կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան այնքան էլ հանդարտ չանցավ: «Սփյուռքահայե՛ր, ձեր նախարարաը ձեզ խաբում է»,-մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց այսպես դիմավորեցին սփյուռքահայերին:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց հավաքվող քաղաքացիների բողոքներին, սակայն երեկ ամեն ինչ այլ էր: Մինչ ակցիայի մասնակիցները բղավում էին` «թալանչինե՛ր», «ավազակնե՛ր», «վարչապե՛տ, վարչապե՛տ, դո՛ւրս արի», կառավարության շենքի մոտ հայտնվեցին մի խումբ սփյուռքահայեր, որոնք կառավարության շենքում պետք է մասնակցեին մի քննարկման համացանցում Հայոց ցեղասպանության ներկայացվածության վերաբերյալ:
Սփյուռքահայերը, տեսնելով բողոքի ակցիայի մասնակիցներին, մոտեցան նրանց՝ պարզելու, թե ինչ խնդիր ունեն ներկաները: Ակցիայի մասնակիցները (որոնց թվում էին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները) պատմեցին իրենց խնդիրների մասին, նկարագրեցին այն անտարբերությունը, որը դրսեւորվում է իշխանությունների կողմից: Սփյուռքահայերից շատերը նկարահանեցին ներկաներին: Իսկ ոմանց համար անգամ զարմանալի չէր այդ իրավիճակը, քանի որ ամեն ինչ տեսնում են եւ ամեն ինչ գիտեն: Մեր հայրենակիցները, հոգոց հանելով, մտան կառավարության շենք:
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵ՛Ր, ՁԵՐ ՆԱԽԱՐԱՐԸ ՁԵԶ ԽԱԲՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ