
Ապրիլի 23-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին՝ ոլորաններում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Դիլիջան ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա (25 ուղևոր), իսկ «Մերսեդես» մակնիշի 98 VS 988 պ/հ-ի վարորդ Ա. Գ.-ն տեղափոխել են ՀՓՋ գիշերելու: