
Գերմանիայի Բունդեսթագն իր այսօրվա նիստը սկսել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկմամբ: 1915-1916 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննարկումները տևել են շուրջ 1 ժամ:
Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, որը կատարվածը նկարագրելիս օգտագործել է ցեղասպանություն բառը։
«Հարգարժա՛ն տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ ձեզ եւ Բունդեսթագի հյուրերին։ Բունդեսթագը ուշադրություն է հրավիրում այն պատմական իրադարձություններին, որոնք իրենց հետքը թողեցին Թուրքիայի եւ Հայաստանի հետագա հարաբերությունների վրա։
Ցեղասպանությունը պետք է խստագույնս պատժվի։ Այն բնութագրվում է որպես ազգային, էթնիկ, ռասսայական և կրոնական խմբի ոչնչացում։
Դա տեղի ունեցավ ողջ աշխարհի աչքի առաջ։ Եվ դա ցեղասպանություն էր»,- հայտարարել է Լամբերթը։