ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

100 ՄԼՆ ԵՎՐՈ
Հունաստանի կառավարությունը պատրաստվում է 100 մլն եվրո տրամադրել «Ֆորմուլա 1»-ի համար նախատեսված մրցուղու կառուցման համար: Նախնական որոշման համաձայն՝ մրցուղին կկառուցվի Պատրաս քաղաքում, ինչը հնարավորություն կտա հետագայում հյուրընկալել «Ֆորմուլա 1»-ի հեղինակավոր մրցաշարերը: Սակայն կառավարության նման  որոշումը կարող է քննադատությունների լուրջ ալիք բարձրացնել հույների շրջանում, որոնք վերջին ամիսների ընթացքում իշխանությունների կողմից կիրառվող տնտեսական խիստ միջոցառումների պատճառով բազմաթիվ զանգվածային ցույցեր ու գործադուլներ են իրականացրել:

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԱԴԱՄԱՆԴ
«Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում 15 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի կհանվի պատմական ամենահայտնի ադամանդներից մեկը՝ էրցհերցոգը»,-գրում է Euromag-ը: Ուղղանկյունաձեւ 76,02 կարատանոց քարը կվաճառվի աշխարհահռչակ Chrisite’s աճուրդի տանը: Հազվագյուտ ադամանդը պատկանում է անթերի D դասին եւ հայտնաբերվել է Հնդկաստանի հայտնի Գոլկոնդայի հանքավայրերից մեկում: Էրցհերցոգն իր չափերով հավասար է դոմինոյի քարին, իսկ դրա լայնությունը 1,5 սմ է:  Նշենք, որ  1993-ին ադամանդը վաճառվել է 6,5 մլն-ով:

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
Կենտրոնական Նիգերիայի գյուղերում ջրհեղեղի հետեւանքով հայտնվել են շատ վայրի կենդանիներ, մասնավորապես կոկորդիլոսներ, օձեր եւ գետաձիեր: Բնակիչներից մեկն իր տանը գետաձի է նկատել: Փրկարարները պնդում են, որ վայրի կենդանիները տեղափոխվել են հարեւան Կամերունից այնտեղի ջրամբարի փլուզումից հետո: Նիգերիայի այս հատվածում վերջին մի քանի տարիների ընթացքում ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունենում, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, շատերը՝ մնացել անօթեւան:

ՇՈԿՈԼԱԴԻ ՑՄԱՀ ՊԱՇԱՐ
Մեծ Բրիտանիայում Օմար անունով կորած կատվի տերերը նրան գտնողին խոստացել են 25 ֆունտ սթերլինգ եւ պարգեւ՝ շոկոլադի ցմահ պաշարի տեսքով: Տերերը կատվին փնտրում են արդեն երկու շաբաթ, սակայն որոնումները դեռ որեւէ արդյունք չեն տվել: Կատվին Օմար են անվանել՝ ի պատիվ  հոլիվուդյան դերասան Օմար Շարիֆի: Կենդանուն բրիտանացի զույգը գտել է Եգիպտոսում՝ հյուրանոցի մոտ, լքված վիճակում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս