
Եկատերինբուրգի «Ուրալ»-ը Սարանսկի «Ստարտ» ստադիոնում նախախաղային մարզում է անցկացրել:
«Ուրալ»-ի կայքը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մնացել է Եկատերինբուրգում, քանի որ նա շարունակում է ապաքինվել ուղեղի ցնցումից: Նա այդ վնասվածքը ստացել էր Կազանի «Ռուբին»-ի դեմ ապրիլի 18-ին կայացած խաղում:
«Ուրալ» – «Մորդովիա» խաղը կկայանա ապրիլի 24-ին, իսկ Մանուչարյանն էլ հնարավորություն չի ունենա մասնակցել: